Ապարանցու էշը ընկնում է ձորը, մի շաբաթ «սև արկղն» են ման գալիս։ Այն վերծանելուց հետո պարզվում է, որ էշ–էշ եկել ընկել է ձորը։
Ապարանցուն հարցնում են արևն ինչի համար է, պատասխանում է՝ երդվելու։
Ապարանցուն ասում են ինչու կոմպոտի մեջի կորիզները չես ուտում, ասում է գլուխս բանկի մեջ չի մտնում։
Ապարանցուն հարցնում են. _Զոքանչը քանի ատամ պիտի ունենա։ _Երկու՝ մեկը փչացած, մյուսն առողջ։ _Ինչի՞։ _Մեկը նրա համար որ միշտ ցավա, երկրորդն էլ որ իմ համար պիվա բացի։